Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ներկայացրել Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ներկայացրել Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում