Հասարակական

Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ. Արցախի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ. Արցախի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ այսօր առավել, քան երբեք, պետք է լինել միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ ամբողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։ Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ»:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում