Հասարակական

Հրշեջները մեկուսացրել են Աբովյանի անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մեկուսացրել են Աբովյանի անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում