Հասարակական

Իսպանացի սենատորը դիմել է իր երկրի կառավարությանը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Իսպանիայի կառավարությունը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ, որը պատճառել է առնվազն 207 զոհ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում՝ գրանցելով բռնությունների, խոշտանգումների, խեղումների դեպքեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Իրականացվել է մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության դեմ, թե՞ կշարունակի կողքից նայողի դերում լինել»,- ասվում է գրության մեջ:

Հայերեն English Русский

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ