Հասարակական

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 16։28-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել «Nissan X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․՝ ծնված 1987 թ․) և «BMW 5 E60» (վարորդ՝ Է․ Ի՝․ ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Նշվում է, որ մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը,ավտոմեքենաների վարորդները և ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում