ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ. ՌԴ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում, Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընդգծեմ, մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած հակամարտություն լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ հակամարտության լուծման բանալին հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

«Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ։ Հակամարտության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ (ՀԱՊՄ միացյալ շտաբի պետ - խմբ.)։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի համար», - ասել է Պուտինը։

Հայերեն English Español Русский

Ապրիլի 7-ի միջոցառումների անոնս

Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

ԱՀԿ-ն բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ կազմակերպություն վերադառնալու վերաբերյալ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկան փոխըմբռնման հուշագիր են կնքել

Լիտվան աճուրդի կհանի Բելառուսից առգրավված բեռնատարները

Թուրքիայի փոխնախագահը գնահատել է ամերիկյան մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է լիարժեք պաշտպանված զգա. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է մարդու իրավունքների դպրոցի սաներին

ՄԱԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը չեն հավասարակշռի առևտրի դեֆիցիտը

«Տելեգրամ»-ում ակտիվացել են ՀՀ-ից դուրս ստեղծված՝ անհայտ ծագմամբ մի շարք ալիքներ. ՊՆ մամուլի քարտուղարը զգուշացնում է