Սփյուռք

Պետք է պատրաստ լինենք ռուսաստանաբնակ մեր հայրենակցների ավելի մեծ հոսքին. Զարեհ Սինանյան

5 րոպեի ընթերցում

Պետք է պատրաստ լինենք ռուսաստանաբնակ մեր հայրենակցների ավելի մեծ հոսքին. Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սկզբից ի վեր դեպի Հայաստան ռուսների մեծ հոսքին զուգահեռ շատ ավելի պատրաստ պետք է լինել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ավելի մեծ հոսքին, մի բան, որին դեռ ականատես չենք եղել:

«Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ այս շրջանում Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող հայերի թիվը շատ ավելի մեծ է՝ համեմատած անցյալ տարիների:

«Ընդհանուր առմամբ 2019-2022 թվականների ընթացքում մեր գրասենյակին հայրենիք վերադառնալու հարցերով դիմել, այցելել, զանգել են ավելի քան 11000 հայրենակիցներ, որոնցից 5000-ը՝ ընթացիկ տարվա 6 ամիսներին: Մեր կողմից բոլոր հարցերին տրամադրվել են պատասխաններ, հատուկ խորհրդատվություններ, կազմակերպչական, սոցիալական, առողջապահական աջակցություն: Հարցումները հիմնականում վերաբերվել են ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ձեռք բերելուն, գրանցման (7000), կրթական (600), առողջապահական (600), աշխատանքի տեղափոխման (1000), սոցաջակցության (1000), գույքի տեղափոխության (500) և այլ հարցերին: Դիմումների գերակշիռ մասը ստացվել է Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԵՄ երկրներից և ԱՄՆ-ից»,-ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր դեպի Հայաստան մեծ թվով հոսքը կառավարելի դարձնելու համար հանձնակատարի գրասենյակի և կառավարության ջանքերով ստեղծվել են աշխատանքային խմբեր առավելագույն դրական արդյունք ապահովելու համար:

Ըստ նրա՝ հիմնական հոսքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունից է, և ժամանողներից շատերն էլ բարձր կարողություններ ունեցող մասնագետներ են: Այդ իմաստով, իհարկե, նրանք մեծ դեր են խաղում, որ մարդիկ ճիշտ վայրում հայտնվեն, և իրենց խնդիրները արագ լուծումներ ստանան:

«Հայաստան վերադարձած 334 ուկրաինահայ ընտանիք դիմել է աջակցության փաթեթի համար, որը մեր գրասենյակն իրականացնում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությամբ:Նշեմ, որ մեր գրասենյակի գործունեության 3 տարիների ընթացքում առողջապահական հարցերով մեզ դիմել են 600 հայրենադարձներ: Նրանք մեծամասամբ եղել են Սիրիայից, Լիբանանից և Ուկրաինայից: Բոլոր դիմողներին մատուցվել են առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատական միջամտություններ և համապատասխան բուժօգնություն»,-ասաց նա:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նշեց, որ իրենց այս հարցում մեծապես աջակցել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը:

Անդրադառնալով հայրենադարձներին արագ ադապտացնելու հարցին՝ Սինանյանն ընդգծեց, որ հայրենադարձ 600 երեխաների օգնել են գտնել համապատասխան դպրոց և մանկապարտեզ Երևանում և մարզերում: 25-ից ավելի լիբանանահայ երեխաներ անվճար հիմունքներով այցելել են մասնավոր մանկապարտեզներ: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, Հայ բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի համագործակցությամբ 74 սիրիահայ ուսանողներ ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Աջակցել են նաև փաստաթղթերը պատրաստելու և ինտեգրման փուլը հեշտությամբ անցնելու հարցում:

«Մեր հայրենադարձների կյանքին վերաբերվող գրեթե բոլոր հարցերով մենք զբաղվում ենք, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան: Մենք 7000-ից ավելի խորհրդատվություն ենք տրամադրել ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալ ցանկացող մեր հայրենակիցներին: Օգնել ենք հավաքել, պատրաստել և ամբողջացնել իրենց փաստաթղթերը ու հնարավորինս հեշտ անցնել գործընթացով: Այս հարցերով մեզ դիմել են 20-ից ավելի երկրներից:

Ի դեպ, 2019-2021 թվականներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 27 հազար, մշտական կամ հատուկ կացություն՝ շուրջ 5000 օտարերկրյա քաղաքացի»,-ասաց նա:

Սինանյանը ուրախությամբ նշեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շենքի դիզայնը պատրաստ է, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները հենց Երևանի կենտրոնում:

Կառույցը կծառայի որպես համապարփակ ռեսուրս կենտրոն հայրենադարձության բոլոր կարիքների համար և սերտորեն կաշխատի իրենց գործընկերների հետ, ինչպիսին է «Repat Armenia» հիմնադրամը:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում