Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ Բրայան Մեյը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։

View this post on Instagram

A post shared by Brian Harold May (@brianmayforreal)

«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան այս մասին ճշմարտացի կերպով չի հաղորդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մեյը Instagram-ի իր էջում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրների կողմից։

«Սա աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով․ Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 մլն հայեր սպանվեցինք Օսմանյան կայսրությունում՝ վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից։ Այսօր Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից, հարձակում, որի նպատակն էր ահաբեկելու հայ ժողովրդին ու ապակայունացնելու իրավիճակը»,- նշել է Մեյը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։

Բրիտանացի լեգենդար կիթառահարը կիսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում․ խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- նշել է Մեյը։

Հայերեն العربية English Español Français Русский

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը