Հասարակական

Լոռու մարզի Խնկոյան-Լուսաղբյուր ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Խնկոյան-Լուսաղբյուր ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 12։30-ին ահազանգ է ստացել, որԽնկոյան-Լուսաղբյուր ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 13:56-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում