Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։

Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։

Նախագահն այցելել է նաև Սիսիանի զինվորական հոսպիտալ, տեսակցել զինծառայողներին և շուտափույթ ապաքինում մաղթել:

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան գյուղ և հանդիպել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայրապետյան Գևորգի ընտանիքի անդամներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում