Հասարակական

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է հնձած ցորենի արտ (մոտ 40 հա) և խոտածածկույթ (մոտ 15 հա): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որՇինուհայր գյուղի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում