Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին:

«Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը:

Անդրադառնալով խաղին` մասնագետը շեշտել է, որ ճիշտ վերլուծություն էր կատարվել հակառակորդի խաղի վերաբերյալ, և գտել էին «Սլովան»-ի ուժեղ և թույլ կողմերը:

ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Հայերեն العربية Русский

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը