Ադրբեջանից պահանջեք անհապաղ դուրս բերել իր ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Մարգարյանը ՄԱԿ ԱԽ-ում ներկայացրեց Հայաստանի կոչը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում հորդորեց ՄԱԿ-ին տեր կանգնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը՝ պահանջելով Ադրբեջանից անպահաղ դուրս բերելու իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարգարյանն իր ելույթում ասաց. «Մենք դիմում ենք Խորհրդին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն տեր կանգնելու իր պատասխանատվությանը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Ադրբեջանը դեռ պետք է պահպանի իր մարդասիրական պարտավորությունները՝ հայ ռազմագերիների նկատմամբ, բարեխղճորեն պարտավորվի պահպանել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը…»:

Ապա ներկայացուցիչը հավելեց՝ Հայաստանը խստորեն հորդորում է Անվտանգության խորհրդի անդամներին ներգրավված լինել այդ հարցով և հրատապ նիստի արդյունքում շոշափելի արդյունքների հասնել.

- Խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան

-Պահանջելով անհապաղ դուրս բերել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

- Պահանջելով զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից, ամբողջութամբ կատարել իր միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը և եռակողմ հայտարարությունները

- Կոչ անելով խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում և դրա հետ կապված հարցերի, նաև կարգավիճակի վերաբերյալ

-Կոչ անելով բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակել և հայրենիք վերադարձնել՝ շեշտելով, որ հակառակը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայերեն العربية English Español Français

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի բարեփոխումները քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ