Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․ իսպանացի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 15-ին Իսպանիայի խորհրդարանում հայտարարեց իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին։

«Միակողմանի այս հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Անհեթեթություն է, թե ինչպես է աշխարհը փակում իր աչքերն այս ամենի հանդեպ։ Սա խոսում է Եվրոպայի կրկնակի ստանդարտների մասին։ Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»,- ասաց Ինյարիտուն։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը չպետք է պատճառ դառնա, որպեսզի Եվրոպան կորցնի զգոնությունն ու պատշաճ կերպով չարձագանքի Ադրբեջանի հանցավոր գործողություններին։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայերեն English Русский Türkçe

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին