Քաղաքականություն

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ծրագրված է Հայաստանի ներկայացուցչի դիմումի քննարկումը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ծրագրված է Հայաստանի ներկայացուցչի դիմումի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի օրակարգում ներառված է կառույցում ՀՀ մշտական ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանին առնչվող հարցի քննարկումը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ՀՀ ներկայացուցիչը դիմել է սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստերը կրում են հետևյալ խորագրերը՝ «Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները», «Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը»:

Սեպտեմբերի 14-ին ևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկվել է Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման, ՀՀ ինքնիշխան տարածքում ծավալված մարտական ինտենսիվ գործողությունների հարցը: Քննարկումը նախաձեռնել էր Ֆրանսիան: Նիստի արդյունքներով Անվտանգության խորհրդի անդամները Բաքվին և Երևանին կրակի դադարեցման կոչ էին արել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում