Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1092576.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային գործընկերների ներգրավվածության շնորհիվ հնարավոր է եղել հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։