Տոյվո Կլաարը Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ հաղորդագրության՝ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ և Ալիևի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ:

Սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ աշխատելու նպատակով:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան