Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ,14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:407 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Հովհան Ոսկեբերանը՝ Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան:

-1321 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերին:

-1851 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Ջեյմս Ֆենիմոր Կուպերը՝ ամերիկացի գրող:

-1862 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Մովսես Սիլիկյանը՝ ռազմական գործիչ (գնդակահարվել է 1937 թ.):

-1905 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է գուսան Շահենը (մահ.՝ 1990 թ.):

-1910 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Ռոլֆ Լիբերմանը՝ շվեյցարացի կոմպոզիտոր:

-1919 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Աբիգ Ավագյանը՝ հայ արձակագիր (մահ.՝ 1983 թ.):

-1939 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Արմենակ Շահմուրադյանը՝ հայ օպերային երգիչ, տենոր։ Կոմիտասյան դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչներից մեկը։ Նրան անվանել են հայկական Կարուզո։ Փարիզի Մեծ օպերայում աննախընթաց հաջողություն ունենալուց հետո, թողնելով միջազգային ասպարեզը` ամբողջապես նվիրվել է հայ ժողովրդական ու հոգեւոր երգին՝ տարածելով այն աշխարհով մեկ (ծնվ.՝ 1878 թ.):

-1965 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Դմիտրի Մեդվեդեւը՝ 2008-12 թթ. եղել է Ռուսաստանի 3-րդ նախագահը:

-1994 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Սեյրան Խաթլամաջյանը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ։ Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը (ծնվ.՝ 1937 թ.):

-2009 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Պատրիկ Սուեյզին՝ ամերիկացի դերասան (ծնվ.՝ 1952 թ.):

Հետաքրքրական է

«Աստվածային կատակերգություն»՝ Դանթեի գլուխգործոցը։ Գրել սկսել է 1308 թ., ավարտել 1321-ին։

Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։ Ժամանակակից ըմբռնումներից ելնելով՝ «Աստվածային կատակերգությունը» նման չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։ 14-րդ դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ մասի։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը վերաբերում էր «ցածր» դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում