Հասարակական

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ

3 րոպեի ընթերցում

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

«Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն էլ իր հերթին ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - ասել է Շմիդը:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ից կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմը նախնական տվյալներով ունի 49 զոհ: Տվյալները ճշտվում են:Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳՆ տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳՆ տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

Բարձր տեխնոլոգիաներ

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում