Քաղաքականություն

ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել հրատապ կերպով գործի անցնել և կանխել նոր պատերազմը

1 րոպեի ընթերցում

ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել հրատապ կերպով գործի անցնել և կանխել նոր պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած հանցավոր ագրեսիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պատվիրակության «Թվիթեր»-ի էջում։

«Մենք պետք է դատապարտենք նախորդ գիշեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հանցավոր ագրեսիան։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է հրատապ կերպով գործի անցնեն՝ կանխելու ևս մեկ պատերազմը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ:

ՊՆ հաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ:

ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում