ՀՀ վարչապետի գլխավորությամբ Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

«Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրի մշակումը՝ հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով: Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հիմնումը կնպաստի նաև Արագածոտնի և հարակից մարզերի զարգացմանը, կրթական, հետազոտական կլաստերների ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունների թվում է, և այն արդյունավետ կյանքի կոչելու համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Հայերեն English Français Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ