ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին«ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Չարենացավան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել է ավտոմեքենան։