ՀՀ ԱԻՆ-ը 4 ահազանգ է ստացել ավտոմեքենաների արգելափակման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 7-11-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, արգելափակումները գրանցվել են Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
Կարդացեք հոդվածը` Русский