Հասարակական

Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին ահազանգ է ստացել, որԱյնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում