Հասարակական

Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի մոտ այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի մոտ այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 9-ին, ժամը 17։32-ին ահազանգ է ստացել, որՄարալիկ քաղաքիմոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուսանագյուղ գյուղի «Բադալի ձոր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել են մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում