Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում