Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Սեպտեմբերի 8-10-ը Ռիքերը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

Հայերեն English Español Français Русский Türkçe