Հասարակական

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը բաց է

1 րոպեի ընթերցում

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը բաց է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածըերկկողմանիբացէ։։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Աղբյուրն ավելի վաղ հայտել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհըերկկողմանիփակէ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 7-ի ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։ Նշված հատվածում տեղի էր ունեցել 70-80 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում