Հասարակական

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է. իրականացվել են պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է. իրականացվել են պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհըերկկողմանիփակէ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նշված հատվածում տեղի է ունեցել 70-80 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։

Դեպարտամենտի տեղեկացմամբ՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում