Հասարակական

Փրկարարները Բերքաբեր գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Բերքաբեր գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին տեղեկություն է ստացել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում