Հասարակական

Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում