Հասարակական

Զովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Զովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Զովք գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում