Հասարակական

Հրազդանում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Հրազդանում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիմացի դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում