Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

«Երկրների փոխգործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումը տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր է (1,41 մլրդ խորանարդ մետր՝ այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Ուշակովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Հայերեն English Español Русский

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում