Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են համաժողովին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ըստ աղբյուրի՝ նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում