Հասարակական

Փրկարարներն արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում