Հասարակական

Ներքին Գետաշեն և Մադինա գյուղերի դաշտերում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշեն և Մադինա գյուղերի դաշտերում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 1-ին, ժամը 15։38-ին ահազանգ է ստացել, որՆերքին Գետաշեն և Մադինա գյուղերի դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կազոնի» կոչվող հանդամասում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում