Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տրվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տրվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:

«Մենք պետք է մշակենք արդյունքների հետ կապված կրեդիտային համակարգին վերաբերող կարգավորումներ, որպեսզի այն աշակերտները, որոնք կանցնեն այս ծրագրով և բուհում կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը, հնարավորություն ունենան դպրոցում ձեռք բերած գիտելիքները կրեդիտային տեսքով փոխանցել բուհական համակարգ»,- նշել է նախարարը և հավելել, որ այդ առումով, իհարկե, պետք է սերտ կապ ստեղծվի դպրոցի և բուհի միջև, որպեսզի կարգավորվեն փոխճանաչման և ծրագրերի համապատասխանեցման խնդիրները:

Վահրամ Դումանյանը խորհրդանշական է համարել, որ ծրագրի մեկնարկը տրվում է Գիտելիքի և դպրության օրը. «Մենք պարտավոր ենք զարգացնել այս ուղղությունը, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրթական դաշտ, ճանաչելի, գնահատելի և ընդունելի լինենք միջազգային կրթական համակարգում»:

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես առաջմղիչ ոչ միայն կրթական համակարգում ներդնելու, այլ նաև մեր աշակերտներին մրցունակ գիտելիք տրամադրելու առումով։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայանում է, և համատեղ ուժերով սկսում ենք ծրագրի փորձնական փուլը։ Հուսով ենք, որ շատ կարճ ժամանակում այն կտարածվի ամբողջ հանրապետության դպրոցներում, և մենք կկարողանանք միասին իրականացնել համակարգային փոփոխություն»,-նշել է FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ծրագիրն ամբողջությամբ կրթության ռազմավարության թիրախների շրջանակում է: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կարողանալու ենք էական որակական փոփոխություն արձանագրել, որովհետև դպրոցներում ներդնելու ենք նոր բովանդակություն և ծրագիր, ինչպես նաև՝ աշխատելու և սովորեցնելու նոր ձև: Եվ դա արհեստական բանականության դասընթացի միջոցով անելով՝ կարողանալու ենք թիրախային աշխատանք տանել երկրի համար գերակա համարվող ոլորտներից մեկում մասնագիտական և մարդկային ներուժի հետագա խթանման համար»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ. «Հուսով ենք՝ ծրագրի արդյունքում կունենանք առաջին կրեդիտները հավաքած սովորողներ, որոնք բուհում կկիրառեն դպրոցում ստացած գիտելիքները»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաև ստանալու անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ՝ ստեղծելով կրթական կառույցների ու մասնավոր ոլորտի ջանքերն ու ծրագրերը միավորող հարթակ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում