ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

Լրագրողների հետ զրույցում Արա Ֆիդանյանն ասաց, որ Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առիթով իրականացվում է մասնակիցների նույնականացում:

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ: «Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,-ասաց Ֆիդանյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները, նա ասաց, որ հիմա նույնականացնում են:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Նշվում էր, որ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն բնակիչները խոչընդոտել են:

Հայերեն English

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ