Ետնաբեմում ծնված ներկայացում. Գյումրու դրամատիկը նոր թատերաշրջանը կազդարարի Սթիվեն Քինգի «Միզրի»-ով  

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.ԱրմենուհիՄխոյան): Տարբերվող սցենոգրաֆիա ու նկարչական ձևավորում, հանդիսատեսի համար անսովոր իրավիճակ՝ դահլիճի փոխարեն ետնաբեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր 157-րդ թատերաշրջանի մեկնարկը կազդարարի սարսափ, և գիտաֆանտաստիկժանրերիամերիկացիգրող Սթիվն Քինգի «Միզրի»-ով։

Մեկ գործողությամբ հոգեբանական դրամայի բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից է հրավիրված: «Տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն է, իսկ եթե Գոռ Մարգարյանն է, ապա մոտեցումն անսպասելի է՝ ներկայացումը ծնվել է «ետնաբեմում»՝ հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր, օգտագործելով թատրոնի ողջ տեխնիկական հնարավորությունները»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ դեռ ներկայացումը թատրոնը չի հասցրել գովազդել,իսկ առաջնախաղի տոմսերն արդեն սպառված են:

Գոռի առաջարկով նախկին բուժքույր Էննի Ուիլքսի դերում Համազգային թատրոնի սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանն է, իսկ հայտնի գրող Փոլ Շելդոնի կերպարը մարմնավորել է Գյումրու դրամատիկի տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանը: Թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի, բեմական ձևավորումը և զգեստները՝ Նելլի Բարսեղյանի

Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Կոսմոսի: Ի դեպ, երաժշտությունը հատուկ այս ներկայացման համար է գրվել: «Ես երբեք չեմ անդրադառնում պարզ գործերի ու, եթե կա հնարավորություն, անմիջապես հանձն եմ առնում բարդ գործեր, իսկ սա բարդ հեգեբանական ու մտածելու տեղիք տվող աշխատանք է: Բնականաբար, կլինեն մարդիկ, ովքեր կհավանեն, կլինեն նաև նրանք, ում համար ծանր կլինի այն, բայց կարծում եմ, շատերին կհետաքրքրի ու թատրոն կբերի»,-նշում է Գոռ Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով ոչ միայն ստեղծագործական ողջ թիմին, այլ նաև Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրինությանը իր՝ բոլոր «պահանջները» կատարելու համար:

Ռեժիսորը վստահեցնում է՝ շատ հեշտ է աշխատել դերակատարների՝ Տաթև Ղազարյանի և Արսեն Սաղաթելյանի հետ: Չնայած Գյումրու հետ կապը միշտ եղել է, սա Տաթևի առաջին համագործակցությունն է քաղաքի դրամատիկականի հետ: «Սա տարիներ շարունակ հոգուս խորքում թաքնված փափագ է ու հիմա ինձ երջանիկ եմ զգում այս լեգենդար թատրոնում, այս հրաշալի մարդկանց հետ աշխատելով»,-ասում է Տաթևը: Գյումրու թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը, մինչև պիեսին ծանոթանալը, անմիջապես համաձայնել է աշխատել՝ իմանալով խաղընկերուհու ու ռեժիսորի մասին: «Մթնոլորտն այնքան դրական է, կես բառից բոլորս իրար հասկանում ենք, մթնոլորտում սեր կա, հաստատ սրանից լավ բան ենք ստանալու»,-ավելացնում է Տաթևը:

«Վստահ եմ, որ այս ներկայացումը մեր խաղացանկում իր ուրույն տեղն ու դերը կունենա: Ծանր ներկայացում է՝ դժվար է տրվում, բայց վստահ եմ Գոռի շնորհիվ կունենանք շատ ազնիվ, հստակ ու հետաքրքիր լուծումներով ներկայացնում»,-նշում է Լյուդվիգ Հարությունյանը:

«Միզերին» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից