Հասարակական

Արցախի նախագահը Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրում ներկա է գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը  Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրում ներկա է գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ, սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր ու ներկա գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:

Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում