Հասարակական

Երկրի կրթօջախներում կրկին հնչող առաջին զանգի ղողանջները վկայում են արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին. Արթուր Թովմասյան

1 րոպեի ընթերցում

Երկրի կրթօջախներում կրկին հնչող առաջին զանգի ղողանջները վկայում են արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին. Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ

Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:

Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին, կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:

Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:

Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:

Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում