Հասարակական

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են Սևանի ափին

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են Սևանի ափին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը օգոստոսի 31-ին, ժամը 15:24-ին նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ-նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ-նավակը մոտեցրել են ափին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում