Հասարակական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ փոխդեսպանն անդրադարձել են ռազմաբժշկական, խաղաղապահ և ռազմակրթական համագործակցության հարցերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ փոխդեսպանն անդրադարձել են ռազմաբժշկական, խաղաղապահ և ռազմակրթական համագործակցության հարցերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Չիփ Լեյթինենը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Չիփ Լեյթինենի և Գրեգորի Փայփսի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում