Հասարակական

Մեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությանց պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանում (ՊԱՀՀ) օգոստոսի 30-ին մեկնարկել է 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար ՊԱՀՀ-ում մշակված մագիստրոսական ծրագրի նպատակն է պաշտպանական-անվտանգային հետազոտությունների արդյունքների կիրառմամբ ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության զարգացումը: «Կրթական ծրագիրը միտված է ուսումնառողներին պետական, ռազմական ու ռազմավարական կառավարման, ռազմական ռազմավարության, միջազգային, տարածաշրջանային, ազգային, ինչպես նաև ռազմատնտեսական անվտանգության, ռազմավարական առաջնորդության, ռազմավարական պլանավորման վերաբերյալ համալիր գիտելիքների փոխանցմանը, ռազմագիտական ու վերլուծական կարողությունների զարգացմանը և մասնագիտական գործունեության ոլորտում կիրառման հմտությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է կրթական ծրագրի մասնակիցներին ուսումնական գործընթացի մեկնարկի առթիվ, մաղթել հաջողություններ ուսումնառության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում