Հասարակական

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մերձակայքում մոտ 80 հա ցորենի հնձած դաշտ է այրվել

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մերձակայքում մոտ 80 հա ցորենի հնձած դաշտ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 30-ին, ժամը 12։34-ին ահազանգ է ստացել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում