Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին ահազանգ է ստացել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում