Մշակույթ

Տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու «Գնալու եկա» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես-գինեձոնը

2 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու «Գնալու եկա» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես-գինեձոնը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի աջակցությամբ օգոստոսի 30-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու (Դավթյան) «Գնալու եկա» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես-գինեձոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդես-գինեձոնին ներկա էին գրողի հարազատները, գրչակից ընկերներն ու ընթերցողները: Ծանոթներն ու գրչակից ընկերները հիշողություններ ներկայացրին Հառիճեցու մասին՝ ընթերցելով պատառիկներ նրա ժողովածուից:

Մանուկ հասակում որբանալով՝ Հրաչ Հառիճեցին բավական ծանր մանկություն է ունեցել, իսկ այդ օրերն ու ապրումները հայելանման պատկերով արտացոլված են գրողի ստեղծագործություններում:

«Հայրս մահացավ 82 տարեկան հասակում, գրել սկսել է կյանքի վերջին տարիներին ու բավական բեղմնավոր է եղել գրիչը՝ 10 տարիների ընթացքում 4 գիրք է հրատարակել, որից 2 բանաստեղծությունների ժողովածուներ են»,- «Արմենպրես»-ին նշեց բանաստեղծի դուստրը՝ Վարդուհի Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՐՏ PR ընկերության հիմնադիր-տնօրեն` Գայանե Դավթյանին և Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին՝ հոր վերջին փափագը՝ գրքի շնորհանդեսը կյանքի կոչելու համար:

«Գնալու եկա» ժողովածուն Հրաչ Հառիճեցու բանաստեղծությունների երկրորդ գիրքն է , որտեղ նա ամփոփել է իր ապրած կյանքի պատկերները և ապրումները։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում