Հասարակական

Գորիս քաղաքի վերջնամասում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

1 րոպեի ընթերցում

Գորիս քաղաքի վերջնամասում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 15։38-ին ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի վերջնամասում այրվում է ցորենի հնձած արտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում