Հասարակական

Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 12։58-ին ահազանգ է ստացել, որ Նորաբակ գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 16:14-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 7 բնակիչ և ներգրավվել է 1 հատուկ տեխնիկա (տրակտոր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում